Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախից տեղահանված արդեն երկրորդ ընտանիքում է լսվում նորածնի ճիչը

02.05.2016

Արցախից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած արդեն երկրորդ ընտանիքում է  լսվում նորածնի ճիչը: Փոքրիկ Մարիան լույս աշխարհ է եկել ապրիլի 30-ին Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում: Մայրը՝ Լիանա Աղաբեկյանը, 6-ամյա որդու  հետ Մարտակերտ քաղաքից Վանաձոր է եկել ապրիլի սկզբին՝ մարտական թեժ գործողությունների ժամանակ և ժամակավոր ապաստան գտել ամուսնու քրոջ տանը: Ամուսինը զինվորական է և ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում:

Նորածին Մարիան ևս զերծ չմնաց մարզի ղեկավարի ուշադրությունից: Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ այսօր տեսակցեցին փոքրիկին և նրա մորը՝ հանձնելով  նվեր և դրամական օգնություն:  Մարզպետի անունից փոքրիկին մաղթեցին առողջություն, երջանկություն և խաղաղ երկնքի տակ մեծանալու հնարավորություն՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու ցանկացած հարցում:

Հիշեցնենք, որ նախորդ նորածինը՝ փոքրիկ Արմինեն, որին նույնպես մարզպետը ցուցաբերել էր ֆինանսական աջակցություն, լույս աշխարհ էր եկել ապրիլի 16-ին, Ստեփանավանի բժշկական  կենտրոնում: Մայրը՝ Մարգարիտա Սարգսյանը,  Լոռու մարզ էր եկել Հադրութի շրջանից և բնակություն հաստատել Ստեփանավան քաղաքում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59