Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում Մ6 ճանապարհի կառուցման ընթացքում ակնկալվող բնապահպանական հարցերի շուր

02.05.2016

«Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» իրականացման նպատակով նշյալ ճանապարհահատվածում բնապահպանական խնդիրների վերաբերյալ մայիսի 2-ին  քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ծրագիրն, ինչպես հայտնի է, իրականացվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի կողմից՝ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի, Ասիական զարգացման բանկի, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարներ: Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանն, ով վարում էր քննարկումը,  համայնքների ղեկավարներին առաջարկեց առավել ակտիվ լինել և բարձրացնել ճանապարհի կառուցման հետ կապված համայնքներին առնչվող բնապահպանական կարևոր խնդիրներ՝ նշելով, որ ծրագիրը կենսական կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև հանրապետության համար:

Տրանսպորտի ԾԻԳ-ի ներկայացուցիչներն անդրադարձան ճանապարհի կառուցման նախապատրաստական և ընթացիկ փուլերում ակնկալվող բնապահպանական ազդեցությունների մեղմման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին:  Ներկաները խնդրին առնչվող մի շարք հարցեր ուղղեցին պատասխանատուներին: Հարց հնչեց նաև ճանապարհի կառուցման ընթացքում այլընտրանքային ճանապարհի շահագործաման խնդրի հետ կապված: Պատասխանատուները վստահեցրին, որ ճանապարհը ամբողջությամբ փակ կլինի միայն թունելների և կամուրջների հիմնանորոգման ընթացքում և այն էլ հավանաբար, ոչ երկարաժամկետ: Այս ընթացքում երթևեկությունը կկատրվի այլընտրանքային ճանապարհով: Մնացած դեպքերում աշխատանքները կընթանան հատվածառհատված և երթևեկության համար խոչընդոտներ չեն ստեղծվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59