Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մասնակցային պլանավորման տեխնոլոգիաներ դասընթաց՝ Թումանյանում
29.04.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) միջև համաձայնեցված տարեկան աշխատանքային պլանի համաձայն Լոռու մարզի Թումանյան, համայնքում ԳՄՀԸ-ի աջակցությամբ ապրիլի 26-28-ն անցկացվեց «Մասնակցային պլանավորման տեխնոլոգիաներ դասընթացը», որին մասնակացում էին նաև Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի ներկայացուցիչները:
Դասընթացն անցկացվեց համայնքների խոշորացման քաղաքականության շրջանակներում` որպես համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված՝ ՀՀ կառավարության միջոցառումների բաղադրիչ մաս: Դասընթացն անցկացրեցին «Տարածքային զարգացման հիմնադրամի» փորձագետները:
ԳՄՀԸ խորհրդատու Արմեն Քեշիշյանի հավաստամամբ՝ ծրագիրն ուղղված է միջհամայնքային կապերի ամրապնդմանը: Այն միտված է նաև տնտեսական զարգացման ծրագիր մշակելու կարողությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են գործընկերների հետ աշխատանքում:
Դասընթացը երկօրյա էր և կազմակերպիչները կարևորում էին գլխավոր սպասելիքը՝ ծրագրերի արդյունավետության ապահովումը: