Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում բացվեց համայնքային ոստիկանության առաջին հենակետը
27.04.2016
Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հանրապետության համայնքներում կառուցվում են համայնքային ոստիկանության հենակետեր: Լոռու մարզում առաջին ոստիկանական հենակետի՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության թիվ 1 հենակետի հանդիսավոր բացմանը ներկա էին Լոռու մազպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Թիվ 1 հենակետը կառուցվել է Վանաձորի Երիտասարդական զբոսայգու տարածքում: Այստեղ հերթափոխ կիրականացնեն ոստիկանության 4 աշխատակիցներ: Փոխոստիկանապետի տեղեկացմամբ՝ այս ծրագրի իրականացման նպատակը ոստիկանություն-համայնք կապի ամրապնդումն է, հանցավորության դեմ պայքարի գործում առավել օպերատիվ գործելու, հանցագործությունները կանխարգելելու նախաձեռնությունը: Նա նշեց, որ հաջորդ հենակետը կկառուցվի Վանաձորի Տարոն թաղամասում:
Հենակետի կառուցման նախաձեռնությունը ողջունեց նաև մարզի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի հանցագործությունների թվի նվազեցմանը: