Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռի - ՊԱԿԱ ագրոտուրիզմի զարգացման ծրագիրը նոր փուլում է

15.04.2016

Ագրոտուրիզմը Լոռու մարզի զարգացման կարևորագույն ուղղություններից է և մշտապես գտնվում է մարզպետ Արթուր Նալբանդյանի ուշադրության կենտրոնում: Վերջնական նպատակը մարզում ագրոտուրիզմի զարգացման ուղղությամբ ռազմավարական նորանոր նախագծերի ներդրումն է և անհրաժեշտ  ռեսուրսների ներգրավումը:  

 Ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման հերթական  երկօրյա միջոցառումն իրականացվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի միջև համագործակցության շրջանակներում անցկացվեց ֆերմերների պիլոտային խմբի վերապատրաստման դասընթաց: Այն վարում էին Հայաստանում և Ֆրանսիայում ագրոտուրիզմի գծով վերապատրաստում անցած պիլոտային խմբի դասախոսները:

 Դասընթացին մասնակցում էին «Լոռու ագրոտուրիզմ» ասոցիացիայի (ԼԱՏԱ) կայացման ուղղությամբ կազմակերպական մեծ գործառույթ իրականացրած Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները` Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Աննա Աղվանյանը, մարզի առաջատար 10 ֆերմերներ, որոնք նաև բոլորովին վերջերս ձևավորված ԼԱՏԱանդամներ են:

Դասընթացներին ներկա էր նաև Ագրոտուրիզմի զարգացման ծրագրի ֆրանսիական կողմի ղեկավար, վերապատրաստումների ճարտարագիտության գծով ՊԱԿԱ ռեգիոնի փորձագետ, CRIPT-ի ներկայացուցիչ Միրիամ Բորելը: Վերջինս հանդես եկավ հատուկ դասախոսությամբ: Մասնակիցների թվում էր նաև դասընթացների անցկացմանը սատարող Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը:

Վերապատրաստման ամբողջ ընթացքում շեշտը դրված էր ագրոտուրիզմի ոլորտին առնչվող կարևորագույն թեմաների ներկայացմանը` նորագույն մոտեցումներով և ինտերակտիվ մեթոդով: Իրականացվեց նաև Լոռու մարզի ֆերմերների արտադրած արտադրատեսակների լաբորատոր փորձարկում:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27