Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցությունն ամրագրվեց երկկողմ հուշագրով

11.04.2016

Շուրջ 10 տարվա պատմություն ունի Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության համագործակցությունը: Այդ ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել մարզի համայնքներում:

Վերջին 6 ամիսների ընթացքում կազմակերպության ռազմավարության արդյունքների ամփոփման ու նոր հեռանկարների  քննարկման նպատակով «Վորլդ Վիժնի»  թիմի անդամներին  ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: 

Հանդիպման սկզբում մարզպետն իր գոհունակությունն արտահայտեց երկարատև համագործակցության համար, կազմակերպության ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց Լոռու մարզում «Վորլդ Վիժն»-ի կողմից իրականացված բազմաթիվ նախաձեռնությունների, աշխատանքների համար: Մարզի ղեկավարը  պատրաստակամություն հայտնեց առաջիկայում ևս աջակցություն ցուցաբերել կազմակերպության ծրագրերի իրականացմանը:

«Վորլդ Վիժն»-  Հայաստան ծրագրերի ղեկավար ժիրայր Էդիլյանն իր հերթին  բարձր գնահատեց Լոռու մարզպետարանի ու Ա. Նալբանդյանի դերակատարությունն իրենց կազմակերպության կողմից առաջարկված ծրագրերին աջակցելու գործում:

Հանդիպման ընթացքում տեղեկացվեց, որ ներկա դրությամբ «Վորլդ Վիժն»-ը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում մարզի 29 համայնքներում, որից 18-ը՝ Տաշիրի և Ստեփանավանի, 11-ը՝ Ալավերդու տարածաշրջանի համայնքներում: Կազմակերպության հիմնական խնդիրներն ու նպատակներն են՝ օգնել սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին, աջակցել այդ ընտանիքների երեխաների կրթական և սոցիալական վիճակի բարելավմանը: Կուտակված արդյունավետ փորձով կշարունակվի վաղ մանկական զարգացման ծրագիրը, ուր շեշտադրվում է երեխայի կյանքի առաջին տարիների ընթացքում նրա զարգացումը, կշարունակվի առավել խոցելի իրավիճակներում հայտնված երեխաների պաշտպանության ծրագիրը, կլինեն ծրագրեր նաև երիտասարդության համար, որոնք կնպաստեն նրանց քաղաքացիական զարգացման ակտիվությանը, հոգ կտարվի համայնքներում ապրող ընտանիքների տնտեսական զարգացման մասին ևս:

Հանդիպման ընթացքում ուրվագծվեցին նաև առաջիկա 5 տարիների մյուս անելիքները, որն ամրագրվեց կողմերի միջև  հուշագրի ստորագրմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59