Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում «Դիակոնիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

07.04.2016

 Լոռու մարզպետարանը երկար տարիներ համագործակցում է միջազգային 43 կառույցների և հիմնադրամների հետ: Մարզում առկա բազմաթիվ խնդիրներ, որոնք համայնքային բյուջեով հանարավոր չէ իրականացնել, իրագործվում է միջազգային բարեգործական կազմակերպությունների և ծրագրերի միջոցով: Այս առումով առանձնահատուկ է համագործակցությունը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ, որը 2015 թվականին շուրջ 100 միլիոն դրամի՝ հիմնականում սոցիալական ուղղվածության ներդրումային ծրագրեր է իրականացրել:
Ապրիլի 6-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Դիակոնիա» հայաստանյան և շվեյցարական հիմնադրամների ներկայացուցիչների հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Ներկա էին մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, «Դիակոնիայի» հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Մարիամ Անտոնյանը, հիմնադրամի տնօրեն Պարույր Ջանբազյանը, Շվեյցարիայի «Դիակոնիա» հիմնադրամի նախագահ Անդրեաս Դոսենբախը, փոխնախագահ Քրիստիան Սարթորայնսը և հիմնադրամի խորհրդի անդամ Ֆրից Ռայզեն:
Նիստը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարիամ Անտոնյանը նշեց, որ տարիներ շարունակ Լոռու մարզի հետ բավականին արդյունավերտ են աշխատել և շնորհիվ մարզի ղեկավարների ջանացավ վերաբերմունքի, հիմնադրամը ծրագրերի իրականացման ճանապարհին խոչընդոտների չի հանդիպում: Նա ամփոփ ներկայացրեց նաև առաջիկա համագործակցության հեռանկարները:
Լոռու մարզպետը շնորհակալություն հայտնեց «Դիակոնիա» հիմնադրամի ներկայացուցիչներին Լոռու մարզում լայնածավալ ծրագրեր իրականացնելու և սերտ համագործակցության համար: Սոցիալական աջակցության ծրագրերից զատ մարզպետը կարևորեց հատկապես առողջապահության զարգացմանն ուղղված աջակցությունները, որոնցից առանձնացրեց հատկապես Թումանյան համայնքում հեռաբժշկության համակարգի ներդրումը, որը նորություն է մեր մարզի համար: Հաշվի առնելով այն հանգամանք, որ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների նվազման պատճառով Լոռու մարզի գործարանների մեծ մասում կրճատումներ եղան, կարևորվեցին «Դիակոնիա» հիմնադրամի ոչ միայն նեղ սոցիալական ծրագրերը, այլև մարզի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերը:
-Այսուհետ ևս Լոռու մարզպետարանը պատրաստ է շարունակել հիմնադրամի հետ ամենասերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում,- ասաց Ա. Նալբանդյանը:
Անդրեաս Դոսենբախը իր հերթին գոհունակություն արտահայտեց Լոռու մարզպետարանի հասցեին համագործակցության համար՝ նշելով, որ այսուհետև ևս իրենք ամեն ինչ կանեն մարզի համայնքներում կյանքի պայմանների բարելավման և զարգացման համար:
Նիստից հետո հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ծանոթացան առկա խնդիրներին, որոնք հիմնականում պայմանավորված են ժամանակակից սարքավորումների բացակայությամբ:
Ի դեպ, օրերս «Դիակոնիա» հիմնադրամը սնունդ և հագուստ է ուղարկել նաև Արցախ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59