Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները խրախուսվեցին մարզպետի պատվոգրերով
29.03.2016
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 20-ից մարտի 9-ը Լոռու մարզում անցկացվեց դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, որին մասնակցեց մարզի 8-12-րդ դասարանների 591 աշակերտ: Մարզային փուլում հաղթած 115 աշակերտներ այժմ մասնակցում են մայրաքաղաքում անցկացվող օլիմպիադայի հանրապետական փուլին: Յուրաքանչյուր առարկայից լավագույն արդյունք ցուցաբերած թվով 61 աշակերտներ օրերս խրախուսվեցին Լոռու մարզպետի պատվոգրերով, ինչը կոգևորի նրանց առավել բարձր արդյունքներ ցուցաբերելու հանրապետական փուլում: