Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հանդիպեց Գուգարաց թեմի հոգևոր դասի հետ

16.03.2016

 Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ թեմի հոգևոր դասի հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Նախորդ տարիներին նույնպես թեմում պարբերաբար կազմակերպվել են նմանատիպ հանդիպումներ, որոնց նպատակն է ամրացնել համագործակցությունը մարզպետարանի, համայնքապետերի և թեմի միջև: Հանդիպմանը քահանա հայրերն իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին մարզպետին, ներկայացրին առաջարկներ, իրենց մտահոգությունները հայտնեցին արտագաղթի և գյուղերում  տիրող սոցիալական վիճակի վերաբերյալ:

Թեմի գլխավոր հաշվապահը խոսեց մարզում և մասնավորապես թեմում ժողովրդի անվճարունակության, մոմի վաճառքի նվազման և արտերկրից եկող տրանսֆերների պակասի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մասին՝  նշելով, որ դա մեծապես ազդել է թեմի բնականոն կենսագործունեության վրա: Ժողովականները քննարկեցին վերոնշյալ խնդիրը:

Սեպուհ Սրբազանը օրհնության ու գնահատանքի խոսքեր ուղղեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդուն` Վահե Կարապետյանին` Գուգարաց թեմի քահանայից դասին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար: Հոգևոր դասը նույնպես իր երախտագիտությունը հայտնեց՝  բարեմաղթանքներ հղելով Վ. Կարապետյանին

Մարզպետ Արթուր Նալբանդյանը, ծանոթանալով թեմի նյութական կացությանը, խոստացավ համայնքապետերի հետ հանդիպումներին քննարկել այս հարցերը և ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59