Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց զորակոչային հանձնաժողովի նիստ
17.02.2016
Փետրվարի 17-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարները, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:
Օրակարգի առաջին հարցով քննարկվեցին 2015թ. ձմեռային զորակոչի արդյունքները: Զինկոմիսարները ներկայացրին պլանի առաջադրանքներն ու կատարողականները: Նրանք խոսեցին նաև առկա խնդիրներից: Զինկոմիսարները շնորհակալություն հայտնեցին համայնքների ղեկավարներին՝ զորակոչի աշխատանքներին աջակցելու համար:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը ներկայացրեց զինվորների պատվաստումների հետ կապված մի շարք հարցեր: Նա նշեց, որ բժշկական հետազոտություններ զինակոչիկներն անցնում են մարզի 5 համաբուժարաններում:
2000թ. ծնված պատանիների կցագրման աշխատանքների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը: Նա նշեց, որ կցագրման աշխատանքները կատարվում են պատշաճ կարգով, և խնդիրներ չեն առաջանում:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: