Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքի ղեկավարի և ավագանու արտահերթ ընտրություններ
15.02.2016
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ, որին մասնակցեցին համայնքների խոշորացման արդյունքում մեկ՝ Թումանյանի համայնքում միավորված Թումանյանի քաղաքային, Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Աթան գյուղական համայնքների բնակիչները:
Ըստ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ ցուցակներում ընդգրկված 3725 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2094-ը:
Համայնքի ղեկավարի ընտրությունում միակ թեկնածուի՝ Թումանյանի գործող քաղաքապետ Լևոն Զավարյանի օգտին քվեարկել է 1678 ընտրող:
Համայնքի ավագանու 14 թեկնածուից ընտրվել է 9-ը:
Ավագանու անդամներ են ընտրվել բոլոր համայնքներից, բացի Աթանից:
Շնորհավորում և աշխատանքային հաջողություններ ենք մաղթում Թումանյանի վերընտրված քաղաքապետին և ավագանու անդամներին: