Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

08.01.2016

Շինարարական հմտություններին տիրապետող բանվորների որակավորման ուղղությամբ մասնագիտական դասընթացներ

 

Անվանում՝ Որակավորման դասընթացներ

Տեղակայում՝ ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, Դեբետ համայնք

Սկզբնաժամկետ` հունվարի 18, 2016թ.

 

«Կանակա» շինարարական կազմակերպությունը հայտարարում է շինարարական հմտություններին տիրապետող բանվորների որակավորման ուղղությամբ մասնագիտական դասընթացների մեկնարկի մասին:

 

Ամրանագործի, բետոնագործի, ներկարարի, որմնադիր սալիկագործի տարրական հմտություններին տիրապետող բանվորները, ինչպես նաև Knauf համակարգին տիրապետող վարպետները հերթագրվելու նպատակով կարող են դիմել Արմեն Ստեփանյանին և Սոֆա Մելիքսեթյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 077.221.270, 098.20.48.62: Դիմումներն ընդունվում են մինչև 2016թ. հունվարի 15-ը ներառյալ: Շինարարական կազմակերպությունը հոգում է դասընթացի մասնակիցների ճանապարհածախսը:

 

Տեսական և պրակտիկ դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած մասնագետներին կառաջարկվի ներգրավվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի պատվերով ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Դեբետ համայնքի մերձակայքում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարական աշխատանքներին: ՍՄԱՐԹ կենտրոնը զարգացման բազմազան հնարավորություններ ընձեռող նորարար հանգույց է, որտեղ համադրվում են ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, նոր տեխնոլոգիաները, արհեստներն ու արվեստները, սպորտը և հասարակական նախաձեռնությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59