Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի խորհրդի նիստում
30.11.2015
Նոյեմբեի 27-ին տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, նախագահողը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից հեռացած Դարպաս և Մղարթ համայնքների ղեկավարներ Սամվել Ավետյանի և Վաչագան Նավասարդյանի հիշատակը:
Այնուհետև, անցնելով աշխատանքային օրակարգին, մարզի համայնքների 2015 թվականի բյուջեների 10 ամիսների սեփական եկամուտների կատարման մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:
Նրա տեղեկացմամբ 2015թ. 10 ամսվա կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը ապահովվել է 98.0%-ով, կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճը կազմել 6.1 %:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը 94.5% է, իսկ եկամուտների ինդեքսը 2014թ-ի նկատմամբ կազմել է 101.7%, կամ ավել է հավաքագրվել 20.6 մլն. դրամ:
Սեփական եկամուտների հավաքագրման կայունացման միտում է նկատվում. մարզի 32 համայնքում կատարողականը կազմել է 100%-ից բարձր, 80-100% հավաքագրում է ապահովել 59 համայնք: Մարզի 10 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 70%-ից ցածր է:
Նոյեմբերի 1-ի դրությամբ գույքահարկի պլանը կատարվել է 96.0%-ով: Նախորդ տարվա նկատմամբ այս ցուցանիշի նվազում ունի 42 համայնք, որոնցից առավել առավել շոշափելի է Արջուտի, Քարաբերդի, Մեդովկայի, Ապավենի, Չկալովի, Վահագնաձորի, Պուշկինոյի, Անտառամուտի, Կաթնաջրի ետընթացը:
29 համայնքում պլանի կատարողականը կազմել է 70%-ից ցածր՝ մինչև 50% կատարողական ունի 6 համայնք:
Հողի հարկի 10 ամսվա պլանը կատարվել է շուրջ 89%-ով:
Նախորդ տարվա նկատմամբ արդյունքների նվազում ունի 59 համայնք, որոնցից առավել մեծ՝ Շահումյան, Ապավեն, Վարդաբլուր,Վահագնի, Արծնի, Դսեղ, Գյուլագարակ համայնքները: &am