Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ոսկե աշուն» երիտասարդական փառատոնը կայացավ

25.11.2015

Ավանդական դարձած «Ոսկե աշուն» երիտասարդական փառատոնը Լոռու մարզի երիտասարդության համար դարձել է սիրելի և սպասելի միջոցառում: Այդ է վկայում նաև տարեցտարի մասնակիցների  թվի ավելացումը: Սա մի հարթակ է, որի միջոցով ասպարեզ են ելնում արվեստի ու մասնավորապես՝ երաժտարվեստի բնագավառում իրենց կարողությունները դրսևորել ցանկացող բազմաթիվ կատարողներ: Միջոցառումը կազմակերպվում է «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» Լոռու մարզային կենտրոնի կողմից: Այս տարի փառատոնի կազմակերպմանն աջակցել էր նաև Լոռու մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Արթուր Նալբանդյանի:

Նոյեմբերի 24-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ փառատոնի գալա- համերգը և մրցանակաբաշխությունը: Ներկա էր նաև մարզի ղեկավարը:

Ա. Նալբանդյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին՝ երիտասարդներին մաղթելով պայծառ ու լուսավոր ապագա:

- Սերունդների  համար ամենացանկալի ժամանակը եղել և մնում է ապագան: Յուրաքանչյուր  նոր  սերունդ ապագայի քաղաքացի է, և մենք, սերնդեսերունդ, ձգտում, ջանք  ենք  ներդնում, որ  ապագան լինի է՛լ ավելի  լավը, է՛լ  ավելի հզոր  հայրենիքով, խաղաղ  երկնքով ու  բարեկեցիկ կյանքով: Մենք՝ մեծահասակներս, վստահ  ենք, որ  դուք այդպիսի երկրի տերն ու  քաղաքացին եք լինելու: Ես կցանկանայի, որ միմյանց նկատմամբ տածած ձեր ջերմությունը, համախմբվածությունն ու  միասնականությունը պահպանվեր  նաև տոնահանդեսից հետո: Միասնականությունը չի ժխտում անձնական կարծիք ունենալու, կամք դրսևորելու իրավունքը, այն ավելի շուտ ցանկալի նպատակին հասնելու գործում ուժերի և հնարավորությունների միատեղում է: Ոչ ոք չի կարող վիճարկել, որ համախմբվածությունն է ծնում ուժ, դառնում մեր բոլոր հաղթանակների  գրավականը,-ասաց նա:

Փառատոնի լավագույն մասնակիցները, պարային խմբերը  հանդես եկան երգերի և պարային կատարումներով՝ բազմաթիվ հաճելի պահեր պարգևելով հանդիսատեսին: Առաջին մրցանակի արժանացած երիտասարդներին մրցանակները հանձնեց մարզի ղեկավարը, երկրորդ տեղերը զբաղեցրածներին՝ փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և երրորդ՝ «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» Լոռու մարզային կենտրոնի ղեկավար Վահե Դոխոյանը: Նա փառատոնին աջակցելու համար շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց Արթուր Նալբանդյանին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59