Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ցավակցություն է հայտնել
16.11.2015
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած, Ֆրանսիան և ամողջ աշխարհը ցնցած աննախադեպ ահաբեկչության կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Լոռու մարզի հետ համագործակցող, բարեկամ Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ՛ Ազյուր ռեգիոնալ խորհրդի նախագահ Միշել Վոզելլին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Մարզպետը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին մաղթել է ուժ և համբերություն՝ դիմակայելու սարսափազդու դեպքերի հետևանքներին և նշել է, որ հայ ժողովուրդը, այդ թվում և Լոռու մարզի բնակչությունը, ցավակցում և վշտակցում են բարեկամ ժողովրդին :