Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի բարօրությունն բազմազավակ ընտանիքների
16.11.2015
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և հայկական սփյուռքում, մեր հայրենակիրցները տարիներ ի վեր մասնակցում են համահայկական դրամահավաք մարաթոններին՝ նպատակաուղղված ազգաշահ որևէ ծրագրի իրականացմանը: Հանգանակված միջոցներով անցած տարիներին կարևորություն ներկայացնող բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացվել: Հատկապես հիշատակելի է 2013-2014թթ. մարաթոնների հանգանակած միջոցներով կառուցված ու բարեկարգված, մայր Հայաստանը Արցախի հետ կապող, ստրատեգիական առումով կարևորագույն Վարդենիս-Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհը:Դա Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական հանգանակությամբ կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհն էր:
Հարգելի հայրենակիցներ, շարունակելով ազգաշահ ավանդույթը, նոյեմբերի 21-ին ժամը 10-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կմեկնարկի «Մարաթոն-դրամահավաք-2015»-ը, որի միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրին: Դրամահավաք-մարաթոնի կազմկոեմիտեն ակնկալում է Ջեր ակտիվ մասնակցությունը: