Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնապահապանական ևս մեկ կենտրոն Լոռիում

13.11.2015

Նոյեմբերի 12-ին Դսեղում տեղի ունեցավ «Բնության և այցելուների» կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:Կենտրոնը  նպատակ ունի խթանել էկո-տուրիզմի և տեղական տնտեսությունների զարգացումը Լոռու մարզի այս գողտրիկ անկյունում: Ի վերջո, ամենայն Հայոց մեծ բանաստեղծի  ծննդավայրը լինելուց և մշակութային հարուստ ժառանգություն կրող տարածքից զատ,  մասնագետների համոզմամբ, Դսեղը նաև կենսաբազմազանության հարուստ շտեմարան է:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետը, մարզպետարանի աշխատակազմի  ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ֆրանսիայի և Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Դսեղում այս կենտրոնի կառուցման մեկնարկը տրվել էր դեռեսւ 2010 թվականին: Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից Դսեղի բնաշխարհն առանձնացվել է որպես կարևորոգույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածք (ԿՏԹ): Հայաստանում նման տարածքներ կան ևս 17 բնակավայրերում: Դրանք արժեքավոր կենսամիջավայրեր են բնադրող,ձմեռող և չվող թռչնաշխարհի  պահպանման համար: «Բնության և այցելուների կենտրոնում» կրթական ծրագրեր իրականացնելու համար առանձնացված է հարթակ դպրոցական խմբերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի համար: Կենտրոնի այցելուները կլինեն թռչնասերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Ծրագրի արդյունքում մշակվել են նաև արահետներով երթուղիներ, որտեղ կարելի է հանդիպել ինչպես վայրի բնության ու պատմական հուշարձանների, այնպես էլ իրականացնել թռչնադիտարկում: Տպագրվել են նաեւ գրքույկներ,ստեղծվել է ինտերնետային կայք:

Կենտրոնի կարևորության մասին իր խոսքն ասաց  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, իսկ Դսեղի գյուղապետ  Նորիկ Քոչարյանը տանտիրոջ իրավունքով ասաց, որ այսուհետ Դսեղ այցելուները Թումանյանի տուն թանգարան ու պատմամշակութային այլ վայրեր այցելելուց բացի, կարող են հյուրընկալվել նաեւ այս կենտրոնում:

Հայաստանի թռչունների պահպանման միության հիմնադիր Լյուբա Բալյանի համոզմամբ  «Բնության և այցելուների» կենտրոնի հիմնումը Դսեղում հնարավոր է դարձել Հայաստանի թռչունների պահպանման միության ջանքերի, ֆրանսիական «Բիոտոպ» կազմակերպության,Փոքր դրամաշնորհների ծրագրի,Շվեյցարիայի ՍՎՍ և Ֆրանսիայի Ռոն Ալպ տարածաշրջանային խորհրդի աջակցության  շնորհիվ:

-Անչափ կարևորում  եմ այս կենտրոնի բացումը, և կարծում եմ, որ այն խոստումնալից ապագա կունենա ու կնպաստի Լոռու մարզում զբոսաշրջոթյան զարգացմանն ու այս հիասքանչ  բնության պահպանությանը,-ասաց  ՀՀ-ում  Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտը;

-Շատ ուրախ եմ , որ  տարիներ ի վեր մեր  կողմից  ֆինանսավորվող  ծրագիրը վերջապես իրականություն է  դարձել:Այս կենտրոնի միջոցով զբոսաշրջիկները կարող են բացահայտել այս տարածաշրջանի բնությունը,պատմամշակությաին արժեքները,-ասաց Ռոն Ալպ ռեգիոնի փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը:

Կենտրոնի գործունեության հեռանկարում է նաեւ ձիարշավների և դեպի մշակութային հուշարձաններ արշավների կազմակերպումը,որոնք այսուհետ կուղեկցվեն թռչնադիտարկմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59