Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

02.11.2015

Նոյեմբերի 2-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ  անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը, ով ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում գրանցվել է 8 դեպք, որից 2-ը հրդեհի, 1-ը՝  ՃՏՊ՝ 4 տուժածով, 1-ական տանիքի փլուզման ու քարաթափման և 3-ը՝ կենցաղային բնույթի:

Աշխատանքային բուն խորհրդակցությունը հիմնականում նվիրվեց նախորդ շաբաթ կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում արծարծված հարցերին:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ մտահոգությամբ նշելով, որ մարզը սեփական եկամուտների կատարողականով պլանից ետ է շուրջ 83 մլն դրամով:  Ինչ վերաբերում է ամսվա ցուցանիշներին, ապա նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է  ընդամենը 84,5 տոկոս, հողի հարկի կատարողականը՝ 83,6 տոկոս և գույքահարկինը՝ 78,7 տոկոս:  Մարզպետը խիստ դժգոհություն հայտնեց հարկերի հավաքագրման ընթացքից: Նա փոխմարզպետներից պահանջեց կարճ ժամկետներում իրավիճակը շտկելու շրջադարձային քայլեր ձեռնարկել:

Ա. Նալբանդյանը հանձնարարեց նաև պատշաճ կերպով ներկայանալ նոյեմբերի 3-ին տեղի ունենալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին և նոյեմբերի 10-ին՝  Գյուղական համայնքների 5-րդ համաժողովին: Քննարկվեցին դրանց առնչվող կազմակերպչական հարցեր:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ աշնանացանը գրեթե ավարտին է մոտենում: Առայժմ ցանքս է կատարվել 10.100 հեկտարում: Ըստ վարչության պետի, աշնանացանի ավարտին՝ արդյունքների ամփոփումից հետո, կանխատեսվում է, որ նախորդ տարվա ցուցանիշները, որոշակիորեն կգերազանցվեն (նախորդ տարի կատարվել է 10.560 հեկտար աշնանացան): Գ. Հակոբյանը ներկայացրեց նաև առաջին վերարտադրության սերմացուի բաշխման, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով տրված ազոտական պարարտանյութի և սերմացուի գումարների հավաքագրման ընթացքը: Մարզպետը հանձնարարեց  աշխատանքներն այնպես կազմակերպել, որ մինչև նոյեմբերի 10-ը մարված լինի ամբողջ պարտքը:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի տեղեկացմամբ, հրատապ ծրագրերով իրականացվող աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. 16 օբյեկտում շինարարությունն ավարտված է, մյուսներում կավարտվեն սահմանված ժամկետներում: Շինկազմակերպությունները ֆինանսավորվել են 40 տոկոսով:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին, հանդես եկան  առաջարկություններով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27