Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Առողջապահության ոլորտում կոռուպցիայի բացառումը և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիրը ներկայացվեց «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպության կողմից

30.10.2015

Հոկտեմբերի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացրեց իր կողմից իրականացվող «Առողջապահության ոլորտում կոռուպցիայի բացառումը և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիրը՝ «Կլոր սեղան-շնորհանդես» միջոցառում կազմակերպելով` Լոռու մարզպետարանի աշխատակազմի, զանգվածային լրատվամիջոցների, բժիշկների մասնակցությամբ:

«Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Նարինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Կլոր սեղան-շնորհանդես» միջոցառման մասնակիցներին և Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանին՝ ծրագրի իրականացման ընթացքում համագործակցություն և բարի կամք դրսևորելու համար: Ներկաներին ողջունեց Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը. «Մենք ինքներս էլ բազմաթիվ և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ ենք լսում այս ոլորտի մասին,-ասաց նա:- Հասարակական կազմակերպության կողմից նման նախաձեռնության իրականացումը շատ ողջունելի է, և մենք մտադիր ենք այս ուսումնասիրությունների արդյունքների ներկայացումից հետո համապատասխան քայլեր ձեռնարկել»:

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագրի էությունը, հիմնական նպատակները և խնդիրները: «Կազմակերպությունը 2 տարի է իրականացնում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որի նպատակն է օգնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ԶԼՄներին, ուժեղացնել հակակոռուպցիոն կարողությունները: Վերապատրաստվել են շուրջ 100 հասարակական կազմակերպություններ և ԶԼՄներ, այդ թվում «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպությունը, հատկացվել են 10 դրամաշնորհներ՝ ծրագրերն իրականացնելու համար, որից 2-ը Լոռու մարզում: Մեր կազմակերպությունը շուրջ 3 տարի է համագործակցում  է Լոռու մարզետարանի հետ և ևս 2 ծրագիր նախատեսվում է իրականացնել մյուս տարում»,- իր խոսքում նշեց Կ. Զադոյանը: 

Ներկայացվեց նաև հասարակության կարծիքը ներկայացնող տեսանյութ, որից հետո մասնակիցների միջև տեղի ուենցավ քննարկում: Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության բաժնի պետ Սամվել Լամբարյանը նշեց, որ ներկայացված խնդիրը միակողմանի չէ, կատարված աշխատանքի արդյունքում կոռուպցիոն ռիսկերը բավականին նվազել են՝ 96տոկոսից հասնելով 26-ի: «Խնդիրը մարզի ղեկավարի ուշադրության կոնտրոնում է և համապատասխան աշխատանքներ են իրականացվում դրանք նվազագույնի հասցնելու համար»:

Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27