Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կմասնակցեն հանրապետական փուլին
30.10.2015
ՀՀ կրթության և գիտության, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների, ՀՀ ոստիկանապետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համատեղ որոշման համաձայն հոկտեմբերի 1-20-ը Լոռու մարզի մրցութային հայտ ներկայացրած դպրոցներում ևս կազմակերպվեց և անցկացվեց «Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ» մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական 6 դպրոցների զինղեկներ: Մրցույթի արդյունքում մարզային փուլի հաղթող ճանաչվեցին Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի և Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի զինղեկները, ովքեր ս/թ նոյեմբերին Երևանում կմասնակցեն հանրապետական փուլին: