Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

28.10.2015

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ,- այս մասին տեղեկացնում է mta.gov.am կայքը:

Խորհրդակցության ընթացքում քննակվել են մարզերում իրականացվող հրատապ ծրագրի կատարման ընթացքը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացին, ինչպես նաև ընթացիկ տարում ՀՀ մարզերին հատկացված ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գումարների հավաքագրմանն առնչվող հարցեր: Տեղեկատվություն է տրամադրվել «Տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող ծրագրերի մասին:

ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քննարկվել են նաև մարզպետների կողմից բարձրացված մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոյեմբերին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, Գյուղական համայնքների 5-րդ համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27