Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ
28.10.2015
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ,- այս մասին տեղեկացնում է mta.gov.am կայքը:
Խորհրդակցության ընթացքում քննակվել են մարզերում իրականացվող հրատապ ծրագրի կատարման ընթացքը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացին, ինչպես նաև ընթացիկ տարում ՀՀ մարզերին հատկացված ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գումարների հավաքագրմանն առնչվող հարցեր: Տեղեկատվություն է տրամադրվել «Տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող ծրագրերի մասին:
ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քննարկվել են նաև մարզպետների կողմից բարձրացված մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոյեմբերին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, Գյուղական համայնքների 5-րդ համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր