Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով

21.10.2015

Հայ ընտանիքի դերակատարությունը բանակաշինության գործում արժևորելու, զինվորին գնահատելու ու սատարելու նպատակով հոկտեմբերրի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր մի նոր հանդիպում. Լոռու մարզից թիվ 4 բանակային կորպուսում ժամկետային զինծառայություն անցնող  լավագույն զինվորները հանդիպեցին իրենց ծնողների հետ և մասնակից դարձան տոնական միջոցառման:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, թիվ  3 և 4 բանակային կորպուսների հրամանատարները, սպաներ, ՀՀ զինված ուժերի, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներ, համայնքապետեր, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներակայացուցիչներ, մտավորականներ:
Լոռեցի զինծառայողներին իր ողջերթի խոսքով ոգևորեց, նրանց աննկուն ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա զինծառայողների ծնողների և իր անունից երախտագիտություն հայտնեց պաշտպանության նախարարությանը՝ նմանատիպ միջոցառումները նախաձեռնելու համար՝ այն համարելով հայրենիքի զինվորին արժանի գնահատանքի, ժողովրդի սիրո, հոգատար վերաբերմունքի վկայություն:

Գուգարաց թեմի առաջնորդը օրհնեց մեր անձնվեր բանակին և նրան ծնող ժողովրդին:
Ազատամարտիկների անունից շնորհավորանքի ու երախտիքի խոսք ասաց ԵԿՄ խորհրդի անդամ, ազատամարտիկ Խաչիկ Բալայանը:

 Թիվ 4 բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը երախտագիտություն հայտնեց զինվորներին՝ բարեխիղճ ծառայության և ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիրակելու համար: Նա շնորհակալագրեր հանձնեց լավագույն զինծառայողների ծնողներին՝  զինվորներին խրախուսելով նաև կարճատև արձակուրդով: Բանակ-հասարակություն կապի զարգացման և արդյունավետ գործունեության համար շնորհակալագրով պարգևատրվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Ներկաները հնարավորություն ունեցան դիտելու թիվ 4 բանակային կորպուսի մասին պատմող տեսաֆիլմ,  հանդես եկան նաև «Հորովել»  համույթի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, համույթի պարային ստուդիայի սաները, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59