Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին

19.10.2015

2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր և այդ օրվան ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ  հոկտեմբերի 16-18-ը Երևանում կազմակերպվել էր «ԱրմՊրոդԷքսպո»   միջազգային մասնագիտացված  ամենամյա ցուցահանդեսը և «Հայագրոֆորում» համաժողովը: «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից:

Միջոցառումներին մասնակցել և «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսին Լոռու մարզի գյուղատնտեսական տաղավարը ներկայացրել է ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Լոռու մարզի տաղավարում  ներկայացված էին մարզում արտադրվող գյուղատնտեսական արտադրատեսակները` կաթնամթերք, մսամթերք, միրգ, բանջարեղեն, ավանդական մշակաբույսեր, անուշեղեն, պահածոներ և այլ մթերքներ: Հետաքրքիր ձևավորումներով ցուցադրվեցին ազգային կերակրատեսակները, կոլորիտային երանգավորմամբ պատկերները:
Ցուցահանդեսի առաջին օրը  Լոռու մարզպետը տաղավարում դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում մարզի այս տարվա ձեռքբերումները:  Նա նշել է, որ պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շնորհիվ մարզում ցանքատարածություններն ավելացել են 3000 հեկտարով, բերքատվությունը ևս ավելացել է:

Մարզի ներկայացուցիչները մասնակցել են  նաև «Հայագրոֆորում» համաժողովին:

Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար  ՀՀ գյուղնախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվել է Լոռու մարզի Փամբակ համայնքի ներկայացուցիչ Արտաշես Սարոյանը (տավարաբույծ): Գյուղնախարարի պատվոգրին արժանացան Կարմիր Աղեգի համայնքի ներկայացուցիչ Վաչագան Հովհաննիսյանը (անասնաբուծություն, հողագործություն) և «Ռոսֆրուտ» ՍՊԸ-ն (մրգի և բանջարեղենի մշակում): Իսկ Սարալանջ համայնքի մեղվաբույծ Ռազմիկ Զաքարյանը պարգևատրվեց Մեղվաբույծների միության «Ոսկե մեդալով»:     

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59