Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
15.10.2015
Լոռու մարզպետի մոտ հերթական ընդունելության համար դիմած երկու տասնյակից ավելի քաղաքացիների գերակշիռ մասն այս անգամ էլ մարզպետարան էր եկել ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Հիմնավորումներն էլ գրեթե նույնն էին՝ երկու դեպքում հիվանդի բուժումը հարկավոր էր կազմակերպել պետպատվերի շրջանակներում, մյուսները խնդրում էին ֆինանսապես օգնել վառելափայտ գնելու, բնակարանի տանիքը նորոգելու, ընտանիքի նյութական կարիքները հոգալու և այլնի համար:
Քաղաքացիների ընդունելությունը կատարեց Լոռու մարզպետի տեղակալ Վանիկ Ասատարյանը՝ մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պաշտոնյաների մասնակցությամբ: Ամենայն ուշադրությամբ նրանք ունկնդրեցին քաղաքացիներին, խոստացան հնարավորության սահմաններում ցուցաբերել որոշակի նյութական աջակցություն, մի քանի այլ հարցերի վերաբերյալ տրվեցին մանրամասն պարզաբանումներ: