Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությունը Վանաձորում է

09.10.2015

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում գտվող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությանը, Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահի և առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել:

Հոկտեմբերի 9-ին բժիշկների խումբն այցելեց Վանաձոր: Նրանց ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Լամբարյանը, մարզպետրանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:

Վերջինս հանգամանորեն ներկայացրեց պատվիրակության այցի նպատակը՝ նշելով, որ բուժաշխատողները, որոնց թվում են թերապևտներ, մանկաբույժներ, ատամնաբույժներ, նեղ մասնագետներ, բուժծառայություններ կմատուցեն Վանաձորի բժշկական կենտրոնում և  «Դենս» ստոմոտոլոգիական կենտրոնում՝ մարզում հյուրընկալվելով 2 օր:

Մարզպետը  ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց այն առաքելության համար, որով ամերիկացի բժիշկները ժամանել են Հայաստան:

- Բարեգործական ծրագրի շրջանակներում մասնագիտական պարտք կատարելով՝ դուք մեծ աջակցություն եք ցուցաբերում, ինչպես տեղի բնակչությանը, այնպես էլ՝ մարզի բուժաշխատողներին՝ փոխանցելով ձեր մասնագիտական փորձն ու հմտությունները,- ասաց մարզի ղեկավարը:

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները շնորհակալություն են հայտնեցին հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ մեծագույն հպարտությամբ ու սիրով են իրականացնում իրենց աշխատանքը և ուրախ կլինեն ապագայում ևս իրենց մասնագիտական կարողություններն ի սպաս դնել Հայաստանին ու հայ ժողովրդին օգտակար լինելու գործին՝ օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17