Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում գրադարանի հիմնադրման 100-ամյակին

08.10.2015

Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում (Կիրովական, Վանաձոր) գրադարանի հիմնադրման 100-ամյակին և գրադարանավարի օրվան:

Միջոցառումը վարում էր երգիչ, հանդիսավար Տարոն Դանիելյանը:

Ողջույնի խոսք ասաց գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը, ով գրադարանավարներին շնորհավորեց տոնի կապակցությամբ՝ կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի  և իր անունից օրհնանքի խոսք ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:

Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանն իր, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մարզպետարանի աշխատակազմի կողմից շնորհավորեց Գրադարանավարների միջազգային օրվա և գրադարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ նշելով, որ Լոռու մարզային գրադարանը կարևոր նշանակություն ունի մեր հասարակության գիտակրթական և մշակութային կյանքում: Տ. Բադոյանը Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանին և գրադարանի կոլեկտիվին:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ  Գոռ Բադյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից շնորհավորելով՝   շնորհակալագիր հանձնեց տնօրենին:

Ողջույնի և բարեմաղթանքի խոսք ասաց  նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ռեսուրս կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը:

Գրադարանի փոխտնօրեն Ֆրոսյա Ջանջուղազյանը ներկայացրեց գրադարանի պատմությունը ստեղծման օրից մինչև մեր օրերը: Հանդիսությունը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18