Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյանի աշխատանքային այցը Թումանյանի տարածաշրջան

08.10.2015



Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը աշխատանքային այցով եղավ Թումանյանի տարածաշրջանում: Նրան ուղեկցում էին   Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:

Մարզի ղեկավարը առաջինն այցելեց Աքորիի համայնքային կենտրոն, որտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվում՝ պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում: Այս ծրագրով նախատեսված է իրացնել 19 մլն դրամ: Մարզպետը գոհունակություն հայտնեց կատարվող աշխատանքների ընթացքից՝  կարևորելով աշխատանքները ժամանակին և որակով ավարտելու անհրաժեշտությունը:

Մարզպետի պահանջով դեռևս նախորդ տարվանից  մարզային ենթակայության դպրոցները հնարավորության դեպքում սեփական խնայողությունների հաշվին վերանորոգման աշխատանքներ են իրականացնում իրենց կրթօջախներում: Աքորիի դպրոցում ևս, խնայողությունների հաշվին, վերանորգման աշխատանքներ են կատարվում: Աքորիի դպրոցի վերանորգման համար առանձնացվել է 12 մլն դրամ: Բարեկարգվում է տանիքը և ճաշարանը: Դպրոցի տնօրենը վստահեցրեց, որ աշխատանքները կատարվում են այնպես, որ չխոչընդոտեն դասընթացքին:

Մարզպետի հաջորդ կանգառը Օձուն համայնքն էր: Մարզի ղեկավարը նախ ծանոթացավ Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքերի ընթացքին, ապա այցելեց Օձունի արվեստի դպրոց: Վերջինս նույնպես հիմնանորոգվում է  հրատապ ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժողությունը 21 մլն դրամ է: Ա. Նալբանդյանը Օձունի մշակույթի պալատում մասնակցեց նաև Գրադարանավարների միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

-  Լոռու քաղաքային, գյուղական, դպրոցական ու մասնագիտական գրադարանները անգնահատելի մեծ դեր են կատարել մեր բնաշխարհի մի քանի սերունդների  գրագիտության բարձրացման, լայն աշխարհայացքի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության գործում: Գրադարանի մասնագետներն ու  մատենագետները մեծապես նպաստում են մեր գրողների, գիտնականների, արվեստագետների հանրաճանաչությանը,- իր ողջույնի խոսքում ասաց Ա. Նալբանդյանը՝ գրադարանավարներին մաղթելով քաջառողջություն և բարեկեցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17