Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ. «Աուդիտորական սուգումները թերությունները հետգայում բացառելու նպատակ են հետապնդում»
06.10.2015
Հոկտեմբերի 6-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում աուդիտորական հաշվետվությունների և եզրակացությունների քննարկման նպատակով ներկայացվեցին մարզային ենթակայության թվով տասը դպրոցներում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները: Նիստը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանը ներկայացրեց դպրոցներում արձանագրված խախտումները, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցական խորհուրդների չկանոնակարգված գործունեությանը, աշխատաժամերի անհամաչափ բաշխմանը, միջին աշխատավարձերի, անաշխատունակության նպաստների ոչ ճիշտ հաշվարկմանը և այլն:
Ա. Նալբանդյանն, անդրադառնալով նշված խախտումներին, նշեց, որ եթե երկու տարի առաջ որոշ դպրոցներում էական թերություններ էին հայտնաբերվում և դրանց արդյունքում դպրոցի տնօրեններ էին ազատվում աշխատանքից կամ ենթարկվում կարգապահական տույժերի, ապա, ներկայում էական խախտումների դեպքերը զգալիորեն նվազել են:
-Մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից անցկացվող ստուգումները ոչ թե պատժելու, այլ դպրոցներին օգնելու և հետագայում թերությունները բացառելու նպատակ են հետապնդում: Մոտեցումը խիստ է լինում, սակայն, եթե կրկնակի ստուգումների արդյունքում, խախտումները կրկնվում են: Մենք մեր աշխատանքով հասել ենք նրան, որ դպրոցավարությունը մեր մարզում ամենաբարձր մակարդակով է իրականացվում: Ցավոք, նույնը չենք կարող ասել, կրթության որակի մասին,- ասաց մարզի ղեկավարը՝ տնօրեններից պահանջելով լրջագույն ուշադրություն դարձնել կրթության որակին:
-Եթե դասարանում բացասական գնահատականի է արժանանում աշակերտների շուրջ իննսուն տոկոսը, ապա այդ հարցում առաջին հերթին մեղքի բաժին ունեն դպրոցի տնօրենն ու ուսուցիչը և հետո միայն աշակերտը,- նշեց Ա. Նալբանդյանը: Նա տեղեկացրեց, որ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ քննարկման արդյունքում ստեղծվել է, այսպես կոչված, «ուսուցիչների բանկ», որի կազմում ընդգրկվել են լավագույն ուսուցիչներ մարզի տարբեր հանրակրթական դպրոցներից: Վերջիններս, շրջելով դպրոցառդպրոց, ստուգողական աշխատանքների և այլ միջոցներով կվերահսկեն կրթության որակը:
Քննարկման ավարտին մարզի ղեկավարը շնորհավորեց տնօրեններին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ կանանց նվիրելով գեղեցիկ ծաղկ