Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություններ՝ Տաշիրում և Ստեփանավանում

18.09.2015

Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով եղավ Տաշիր և Ստեփանավան քաղաքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերն առավել հանգամանորեն ներկայացնելու և համայնքների ղեկավարների հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով փոխմարզպետին ուղեկցում էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատու աշխատակիցներ ևս:
Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հանավաքագրման 3-րդ եռամսյակի ցուցանիշներին, գյուղատնտեսական աշխատանքներին և 2014թ. մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ մատչելի գներով տրված ազոտական պարարտանյութի պարտքերի հավաքագրմանը, 3-րդ եռամսյակում իրականացվող վարչական ստուգումների ընթացքին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսչության կողմից համայնքներում իրականացված հողերի օգտագործման և պահպանման խախատումների ակտերին առնչվող և մի շարք այլ հարցեր: Տ. Բադոյանը հորդորեց հատկապես լուրջ ուշադրություն դարձնել հարկերի հավաքագրմանը, յուրաքանչյուր ամիս ապահովել ոչ պակաս, քան 100 տոկոս հավաքագրում: Ինչ վերաբերում է ազոտական պարարտանյութի համար դեռևս չվճարված պարտքերին, ապա փոխմարզպետը նշեց, որ ժամկետները վաղուց սպառվել են և այսուհետ ևս հապաղելու դեպքում, պարտքերը գանձելու նպատակով անհրաժեշտ կլինի դիմել պատկան մարմիններին:
-Անպարտաճանաչ գյուղատնտեսները հաջորդ տարիներին այլևս չեն կարողանա օգտվել պետական աջակցությունից,- ասաց նա:
Անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում անցկացվելիք «Բերքի տոն» ամենամյա տոնախմբության կազմակերպչական հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27