Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների մասնակցությամբ

18.09.2015

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող հարցեր: ՏԿԱԻ նախարարը կարևորեց հակակարկտային համակարգերի բարելավման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Քննարկվեցին 2014 թ. գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով տրված ազոտական պարարտանյութի և սերմացուի գումարների հավաքագրման ընթացքին, 2015թ. գյուղացիական տնտեսություններին տրամադրված դիզ.վառելիքի, պարարտանյութի բաշխման գործընթացին առնչվող հարցեր:
Մարզպետները նախարարին զեկուցեցին ՀՀ անկախության տոնին նվիրված մարզերում կազմակերպվող միջոցառումների մասին: Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին՝ կարևորելով ցուցանիշների բարձրացումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27