Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՏԿԱԻՆ օրվա առթիվ
04.09.2015
Հարգելի գործընկերներ շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի կապակցությամբ: Փրկարար լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն եւ բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում: Սպիտակի երկրաշարժը վերապրած և բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր մարզի համար ձեր ծառայությունը հիրավի անհրաժեշտ ու կարևորագույններից է: Ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի, դժվարին, լարված իրավիճակներում արհեստավարժ ու խիզախ գործելակերպի շնորհիվ դուք վայելում եք մեր ժողովրդի վստահությունն ու համակրանքը: Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն փորձառու փրկարարներ:
Կրկին շնորհավորելով ՀՀ ՏԿԱԻՆ աշխատողի օրվա առթիվ՝ ցանկանում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկություն: