Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնական նորություններ

02.09.2015

Ս/թ օգոստոսի 28-30-ին Վանաձորի թիվ 4 դպրոցի դահլիճում տեղի ունեցան եռօրյա սեմինար պարապունքներ մարզի զինղեկների հետ, որի ընթացքում քննարկվեցին ՆԶՊ և անվտանգ կեսագործունեություն առարկային վերաբերող և առարկան լավագույնս ուսուցանելու հետ կապված հարցեր: Սեմինար պարապունքներն անցկացվեցին ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի և Վանաձորի զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարի և Հայաստանի հանրապետության զինվորական կոմիսարի հանձնարարականները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հանրապետությունում մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», ինչպես նաև բնագիտական (Ֆիզիկա,Քիմիա, Կենսաբանություն) առարկաների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի 1-ին փուլը: Լոռու մարզից մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 15 ուսուցիչ: Մինչև սեպտեմբերի 10-ը մարզպետի կողմից հաստատված հանձնաժողովը կամփոփի 1-ին փուլի արդյունքները: Յուրաքանչյուր առարկայից հաղթող կճանաչվեն առավելագույնը 3 ուսուցիչ, որոնք կմասնակցեն հանրապետական փուլին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59