Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների 3-րդ հերթափոխը
27.07.2015
ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ի առավոտյան Վանաձորի Հայքի հրապարակից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց դպրոցականների վերջին՝ 3-րդ հերթափոխը: Ճամբար մեկնողների 150 հոգանոց խմբում ընդգրկված էին երեխաներ մարզի տարբեր տարածաշրջաններից: 20 օր իրենց հանգիստն անցկացնելով ճամբարում՝ դպրոցականները տուն կվերադառնան վառ տպավորություններով: Երեխաներին ճամբար է ուղեկցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, ով վստահեցնում է, որ պայմանները և կարգապահությունը ճամբարում խստորեն վերահսկվում է պատկան մարմինների կողմից: Դեպի Հանքավան երեխաների տեղափոխմանն աջակցում է «Լոռու դպրոց» հիմնադրամը: Նույն օրը մարզպետարանի համապատասխան աշխատակիցները և ծնողները Հայքի հրապարակում դիմավորեցին երկրորդ հերթափոխից վերադարձող ճամբարականներին: Այսպիսով՝ «Լուսաբաց» ճամբարում Լոռու մարզից կհանգստանա 415 դպրոցական: