Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ոսկե հարսանիք` Արևաշողում
21.07.2015
Լոռու մարզի Արևաշող համայնքում համատեղ ամուսնական կյանքի 50-ամյա հոբելյանական տարելիցի նվիրված «Ոսկե հարսանիքը» տոնեցին Ծովինար և Ջանիբեկ Դունամալյաններն իրենց հինգ որդիների, 11 թոռների և ծոռների, բարեկամների ու համագյուղացիների շրջապատում:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից «նորապսակներին» շնորհավորեցին, շնորհավորագիր, ծաղիկներ ու դրամական պարգև հանձնեցին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը: Անակնկալից հուզված ամուսիններն իրենց երախտագիտությունը հայտնեցին ջերմ վերաբերմունքի և ուշադրության համար: