Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց Տիգրան Բադոյանը
21.07.2015
Ամառային զորակոչը շարունակվում է: Հուլիսի 21-ին, Տաշիրի զինվորական կոմիսարիատի բակը մարդաշատ էր. Հայոց ազգային բանակ ճանապարհվեցին Տաշիրի տարածաշրջանի նորակոչիկները: Նրանց բարի ճանապարհ ու աննկուն ծառայություն մաղթեցին մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը և Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջունելով և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղելով՝ նրանք բոլոր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեցին: