Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հյուրընկալվեց «Գուգարք» ճամբարում
18.07.2015
«Դիակոնիա» հիմնադրամը հերթական բարեգործական ծրագիրն է իրականացնում մարզում: Հիմնադրամի հովանավորությամբ 9-14 տարեկան 60 երեխա մարզի մի շարք համայնքներից իրենց ամառային հանգիստն են անցկացնում «Գուգարք» ճամբարում: Երեխաները ճամբար են մեկնել հուլիսի 12-ին:
Հուլիսի 17-ին փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի և մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ ճամբարում հյուրընկալվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ ծանոթանալով ճամբարականների առօրյային: Նա շնորհակալություն հայտնեց «Դիակոնիա» հիմնադրամի ներակայացուցիչներին հերթական կարևոր ծրագրի իրականացման, իսկ ճամբարի տնօրինությանը և մանկավարժներին՝ երեխաների ակտիվ հանգստի կազմակերպման համար:
Երեխաների երկրորդ հերթափոխը ճամբար կմեկնի հուլիսի 23-ին: