Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեց ճգնաժամային հաղորդակցության թեմայով եռօրյա ուսումնավարժությունը

10.07.2015

ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ավարտվեց  ՀՀ-ում աղետների ժամանակ «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության երրորդ` վերջին փուլը, որին մասնակցում էին նախարարություն-գերատես-չությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմա-կերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները, Լոռու մարզից՝ մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս.Խալաթյանը:
Ներկա էին նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները:

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակին՝ կարևորելով այն փաստը, որ դեսպանատունը հանրային իրազեկման ոլորտում մշտապես աջակցել է ոլորտի հայ մասնագետներին:

Մասնակիցներն իրենց խոսքում կարևորեցին նման վարժանքի անհրաժեշտությունն ու օգտակարությունը, ընդգծելով, որ ուսանելի և կարևոր գիտելիքների ու տեղեկությունների հաղորդակցվեցին:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:48