Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախադպրոցական կրթության կենտրոններ ունեցան նաև Ջրաշեն և Լեռնավան համայնքները

09.07.2015

1988թ.-ի երկրաշարժից հետո Լոռու մարզի Ջրաշեն և Լեռնավան համայնքներում մանկապարտեզներ չեն գործել և միայն 27 տարի անց «Սեյվ դը չիլդրն» միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ և նշյալ համայնքների ներդրմամբ հնարավոր եղավ կյանքի կոչել այս չափազանց կարևոր ծրագիրը: Նախաձեռնությունը հնարավոր եղավ իրագործել Լոռու մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում, քանի որ մարզային իշխանությունները, ի դեմս մարզպետ Ա. Նալբանդյանի, չափազանց կարևորում են նախադպրոցական կրթությունը: «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության-2» ծրագրի շրջանակներում Ջրաշենի և Լեռնավանի դպրոցների մասնաշենքերում նորոգվել ու կահավորվել են դասասենյակներ, սանհանգույցներ, նախադպրոցական կենտրոնները համալրվել են անհրաժեշտ մասնագիտական գրականությամբ, դիդակտիկ նյութերով: Նախադպրոցական կրթություն իրականացնելու համար յուրաքանչյուր համայնքում վերապատրաստվել են երկուական մանկավարժներ:
Նախադպրոցական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավար Իռեն Սարգսյանը, կազմակերպության անդամներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր, ովքեր, շրջելով վերանորոգված և կահավորված տարածքներում, իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքներից:
-Հանրակրթության հիմքը նախադպրոցական կրթությունն է, ուստի մենք չափազանց կարևորում ու լուրջ ուշադրություն ենք դարձնում նախակրթարանների գործունեությանն ուղղված ծրագրերին: Ողջունելի է, որ միջազգային կառույցները օգնության ձեռք են մեկնում համայնքներին՝ այդկերպ թեթևացնելով պետության հոգսը,-ասաց մարզի ղեկավարն՝ իր երախտագիտությունը հայտնելով «Սեյվ դը չիլդրն» կազմակերպությանը, որը մի շարք կարևոր և ողջունելի ծրագրեր է իրականացնում մարզում: Ա. Նալբանդյանը շնորհավորեց նախակրթարան հաճախող փոքրիկներին, նրանց ծնողներին և համայնքների բնակիչներին՝ հույս հայտնելով, որ կառույցը կպահպանվի աչքի լույսի պես:
Համայնքների բնակիչներին շնորհավորեց նաև Իռեն Սարգսյանը.
-Վաղ մանկությունը անձի զարգացման ամենավճռական շրջանն է: Նախադպրոցական կրթություն չստացած երեխաները հետագայում ավելի դժվարությամբ են մուտք գործում դպրոց, մինչդեռ երեխաների՝ վաղ տարիքում ստացած որակյալ խնամքի և կրթության հնարավորությունները մեծացնում են նրանց առողջ մեծանալու և լավ սովորելու հնարավորությունները,-ասաց նա:
«Սեյվ դը չիլդրնի» ներկայացուցիչներին և մարզի ղեկավարությանն իրենց երախտագիտությունը հայտնեցին նաև համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները, երեխաների ծնողները:
Ի դեպ, օրեր առաջ «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության- 2» ծրագրի շրջանակներում նախակրթարան բացվեց նաև Շամլուղ համայնքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:56:29