Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
09.07.2015
Հուլիսի 9-ի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար, այդուհանդերձ ընդունելության էին եկել նաև քաղաքացիներ մարզի այլ տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխանելու համար մասնակցում էին նաև մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Ա. Նալբանդյանին տարաբնույթ խնդիրներով դիմեց շուրջ երկու տասնյակ բնակիչ: Քաղաքացիների մեծ մասը սոցիալական աջակցության խնդրանքով էին եկել, որոնց մարզպետը խոստացավ աջակցել՝ ներկայացված դիմումներն ուսումնասիրելուց հետո: Աշխատանքի փնտրտուքով մարզպետարան եկած քաղաքացիներին մարզպետը խորհուրդ տվեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին՝ խոստանալով հնարավորության դեպքում նաև օգնել այդ հարցում: Կոմունալ-կենցաղային խնդիրներով եկած բնակիչներին մարզպետն ուղղորդեց համայնքապետարաններ: