Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանքավան մեկնեց ճամաբարականների երկրորդ հերթափոխը
08.07.2015
![](http://lori.mtad.am/files/n_pics/8561_s.jpg)
ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում այս տարի ևս Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում ամառային հանգիստ անցկացնելու հնարավորություն են ստացել 7-13 տարեկան դպրոցականներ՝ Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից: Ճամբարականների առաջին հերթափոխը՝115 երեխա, մեկնեց հունիսի 19-ին՝ Վանաձոր վերադառնալով հուլիսի 8-ին: Նույն օրը ճամբար մեկնեց 150 դպրոցականով համալրված երկրորդ հերթափոխը: Նրանք ևս 20 օր իրենց ամառային հանգիստը կանցկացնեն «Լուսաբացում»՝ ձեռբերելով նոր ընկերներ: Երեխաներին ճամբար է ուղեկցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, ով վստահեցնում է, որ պայմանները և կարգապահությունը ճամբարում խստորեն վերահսկվում է պատկան մարմինների կողմից: Նա տեղեկացրեց, որ հուլիսի 27-ին ճամբար կմեկնի այս տարվա վերջին՝ երրորդ հերթափոխը: Դեպի Հանքավան երեխաների տեղափոխմանն աջակցում է «Լոռու դպրոց» հիմնադրամը: