Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետի մասնակցությամբ քննարկվեցին մի շարք օրախնդիր հարցեր

08.07.2015

Հուլիսի 8-ին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանն աշխատանքային այցով եղավ Ստեփանավան և Տաշիր քաղաքներում՝ խորհրդակցություն անցկացնելով տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցութամբ: Այցի հրատապ առիթը համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային ցուցանիշների ամփոփումն էր, ինչպես նաև օրախնդիր այնպիսի հարցեր, ինչպիսիք են պետական աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրերը, գլխավոր հատակագծերի կազմման անհրաժեշտությունը, զորահավաքի և զորակոչի աշխատանքների կազմակերպումը, համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններում իրականացվող ստուգումները, համայնքներում կատարվող աղբահանության կանոնակարգումը և այլն:
Ըստ փոխմարզպետի, չեն գոհացնում հատկապես հողի հարկի հավաքագրման կիսամյակային ցուցանիշները, ինչը համայնքների ղեկավարների ոչ հետևողական աշխատանքի արդյունքն է: Տ. Բադոյանը հիշեցրեց համայնքների ղեկավարների՝ 500 հազար և ավելի պարտք կուտակած բնակիչներից գումարները գանձելու նպատակով դատարան դիմելու պարտավորության մասին, առավել ևս, որ պետությունն այս առումով նրանց ազատ գործելու լայն հնարավորություններ է տվել:
-Հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքներում նաև հրատապ ծրագրեր չեն իրականացվի,-նշեց Տ. Բադոյանը:
Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցերին՝ փոխմարզպետը կարևորեց գլխավոր հատակագծերի կազմման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ մոտ ապագայում գլխավոր հատակագծերի առկայությունը պետական աջակցությամբ քաղաքաշինական տարաբնույթ ծրագրերի իրականացման պարտադիր պայման կարող է հանդիսանալ: Տ. Բադոյանը նաև հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում տիրող սանիտարական պայմաններին, երեխաների սննդակարգին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34