Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը
07.07.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին և երիտասարդներին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների: Կենտրոնում կուսուցանվեն նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արհեստներ, արվեստի տարբեր ճյուղեր և այլն: Ապագայում հիմնադրամը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել Հայաստանի այլ