Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը

02.07.2015

Հուլիսի 2-ին մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Խորհրդի քարտուղ Նազելի Ավագյանը համառոտ ներկայացրեց նախորդ հանդիպումից հետո խորհրդի կողմից իրականացված աշխատանքերը, ինչպես նաև «Ստեփանավանը ՀՀ 2015թ. տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Ստեփանավան քաղաքում կյանքի կոչված հետաքրքիր ձեռնարկումները, կազմակերպված միջոցառումները:
Նիստի ընթացքում քննարկվեց Լոռու մարզի համայնքներում երիտասարդական կենտրոններ բացելու մասին խորհրդի անդամ Արթուր Վարոսյանի առաջարկը: Առաջարկվեց նաև համայնքներում երիտասարդների ակտիվությունը խթանելու և նրանց կարողությունները զարգացնելու նպատակով անցկացնել կոնֆլիկտների հաղթահարմանը, մարդու իրավունքներին, հանրային խոսքին, առաջնորդության և կամավորության զարգացմանը, ծրագրային առաջարկների կազմման ու ֆոնդերի հայթայթմանը վերաբերող թեմատիկ դասընթացներ: Խորհրդի անդամները ներկայացրեցին մի շարք միջոցառումներ իրականացնելու իրենց նախաձեռնությունը: Վերջիններս հավանության արժանացան մարզի ղեկավարի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34