Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարևորվեց տիպային նախագծերի կիրառելիության մատչելիությունը
26.06.2015
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N814-Ն որոշման կատարման արդյունքներն արձանագրելու, Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառելիությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ սահմանված պահանջների կատարումը և Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի Հայաստանում իրականացման միջոցառումները մեկնաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հունիսի 26-ին Լոռու մարզպետարանում հրավիրել էր խորհրդակցություն՝ մարզպետարանի, համայնքների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների մասնակցությամբ: Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները առաջարկեցին բացատրական աշխատանքներ իրականացնել համայնքներում տիպային նախագծերի կիրառելիության մատչելիության վերաբերյալ: Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նշեց, որ տիպային նախագծերը մարզում ընդհանրապես կիրառելիություն չունեն, մինչդեռ իրազեկումը կատարվում է պատշաճ մակարդակով:
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներն ասացին, որ օրենքը թույլ է տալիս նախագծերում որոշակի փոփոխություններ կատարել, որոնք, սակայն, կոնստրուկտիվ համակարգը չեն փոփոխի: Քննարկվող հարցերի վերաբերյալ հարց ու պատասխան ծավալվեց: