Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տ. Բադոյանն աշխատանքային այցերով եղավ Ստեփանավանի և Տաշիրի տարածարջանների համայնքներում

18.06.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալները աշխատանքային այցերով լինում են մարզի տարածաշրջաններում, խորհրդակցություններ են անցկացնում համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը հունիսի 16-ին, 17-ին և 18-ին աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով, Պուշկինո, Հոբարձի, Կուրթան, Վարդաբլուր և Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ, Միխայելովկա, Նորաշեն, Սարչապետ համայնքներում:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր զորահավաքների կազմակերպման, համայնքներում գրանցամատյանների կազմման և վարման աշխատանքներին: Նշվեց, որ գրանցամատյանների վարման աշխատանքները մարզի համայնքներում կատարվում են թերացումներով, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում զորահավաքների ժամանակ: Տ. Բադոյանը հորդորեց առավել հետևողական լինել և ավելի լուրջ ուշադրություն դարձնել կցագրման աշխատանքներին` նշելով, որ զորահավաքների ժամանակ կցագրված անձանց չներկայանալու դեպքում պատասխանատվություն է կրելու համայնքի ղեկավարը:
Օրակարգի երկրորդ հարցն առնչվում էր հասարակական և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից մարզի համայնքներում իրականացվող ծրագրերին: Փոխմարզպետը համայնքների ղեկավարներին փոխանցեց մարզի ղեկավարի հստակ պահանջը՝ ցանկացած ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Լոռու մարզպետարան: Այս մասին, ի դեպ, համայնքներն իրազեկվել են շրջաբերականների միջոցով, մինչդեռ հարցմանը պատասխանել են համայնքների միայն կեսը: Տ. Բադոյանը կարևորեց կարճ ժամկետներում պահանջված տեղեկատվության ներկայացման անհարժեշտությունը: Նա հորդորեց՝ լուրջ ուշադրություն դարձնել նաև կայքերի վարմանը: Օրակարգային էր նաև պետական աջակցությամբ գյուղատնտեսներին տրված ազոտական պարարտանյութերի գումարների հավաքագրման հարցը: Փոխմարզպետը պահանջեց մի քանի օրում մարել կուտակված պարտքերը: Լուրջ քննարկում ծավալվեց հարկերի հավաքագրման վերաբերյալ: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի ներկայացմամբ, պլանային ցուցանիշների կատարողականը չի գոհացնում հատկապես հողի հարկի գծով: Տ. Բադոյանը հորդորեց կարճ ժամկետներում 100 տոկոս ցուցանիշ ապահովել՝ լրացնելով նաև նախորդ ամիսների բացը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև համայնքների հարակից տարածքների մաքրման աշխատանքներին և արոտավայրերի ու խոտհարքների վարձակալությանն առնչվող մի շարք հարցեր: Միխայելովկա և Սարչապետ համայնքներում հունիսի 17-ին տեղացած կարկուտի պատճառած վնասները ևս քննարկման առարկա դարձան: Տ. Բադոյանը նշեց, որ կարկուտի պատճառած վնասի չափերը ճշտելու համար համայնքներում կաշխատեն հանձնաժողովներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59