Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելեց Վանաձորի մանկատուն
17.06.2015
Երեխաների պաշտպանության մեկամսյակի շրջանակներում հունիսի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Վանաձորի մանկատուն: Մշտապես սպասված հյուրերին այստեղ ջերմորեն ընդունեցին մանկատան նորանշանակ տնօրեն Մարինե Դավթյանը, աշխատակազմը և երեխաները: Մարզի ղեկավարին մանկատան սաները դիմավորեցին գեղարվեստական կատարումներով, ասմունքով: Ա. Նալբանդյանն, ինչպես միշտ, ձեռնունայն չէր այցելել. նա նվերներ էր պատրաստել բոլոր երեխաների համար: Մարզպետը նաև շրջեց հաստատությունում, ծանոթացավ կատարվող աշխատանքներին, առաջիկա ծրագրերին: