Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը տեղում ծանոթացավ կարկուտի պատճառած վնասներին
15.06.2015
Հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքներում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի ուղեկցությամբ եղավ Ճոճկան, Այրում, Քարկոփ, Շնող համայնքներում: Մարզի ղեկավարը շրջեց ցանաքատարածություններում և այգիներում, զրուցեց համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ: Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է մարզային հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու նպատակով, որը մի քանի օր շարունակ կաշխատի համայնքներում, իսկ արդյունքները կներկայացվեն Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը: