Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանը և մարզային ենթակայության կառույցները պատրաստ են սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ

12.06.2015

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կրթական, երեխաների իրավունքների պաշտպանության, առողջապահական, աղետների ռիսկերի նվազեցման և մի շարք այլ ծրագրեր է իրականացնում Լոռու մարզում, որոնց մեծ մասը պիլոտային են: Ծրագրերի ընթացքին ծանոթանալու և տեղում վերլուծություններ կատարելու նպատակով հունիսի 10 և 11-ին Լոռու մարզում էին հիմնադրամի փոխներկայացուցիչ Ռուդոսլավ Ռժեհակը, «Առողջապահության և սնուցման», «Երեխայի պաշտպանության», «Աղետների ռիսկերի նվազեցման», «Տեղական սոցիալական պլանավորման», «Մոնիտորինգի և գնահատման», «Կրթության» ծրագրերի ղեկավարները: Հունիսի 10-ին Լոռու մարզպետարանում նրանք հանդիպում ունեցան մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի մի շարք վարչությունների և բաժինների ներկայացուցիչներ: Ռ. Ռժեհակը մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց մարզային իշխանությունների հետ սերտ համագործակցությունը, մեծ աջակցությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից մարզում իրականացվող բոլոր ծրագրերին:
-Այդ է նաև պատճառը, որ Լոռու մարզում իրականացվող ծրագրերի զգալի մասը պիլոտային են: Հետագայում ծրագրերի հաջող փորձը կիրառվում է նաև մյուս մարզերում,-ասաց Ռ. Ռժեհակը: Նա մարզի ղեկավարին խնդրեց տալ իր գնահատականը, ներկայացնել առաջարկություններ՝ այդ ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու և առկա խնդիրները վեր հանելու նպատակով:
Ա. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին նմանատիպ ձևաչափով հանդիպման համար՝ նշելով,որ հիմանդրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերն արդյունավետ ընթացք են ունենում ու շատ կարևոր և ուսանելի են մարզի համար: Նա՝ որպես արդյունավետ իրականացված ծրագրի օրինակ, առանձնացրեց հատկապես պարտուսից դուրս մնացած երեխաների հայտնաբերմանն ուղղված ծրագիրը:
-Այսուհետ ևս պատրաստ ենք սերտորեն համագործակցել և աջակցել ծրագրերի իրականացմանը,- իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:
Ծրագրերի ղեկավարներն իրենց հերթին հանգամանորեն ներկայացրեցին մարզում իրականացվող բոլոր ծրագերերը, առաջիկա անելիքները:
.Օրվա երկրորդ կեսին մարզում իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում կազմակերպվեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության ներկայացուցիչների, համայնքների ֆինանսական պատասխանատուների և դեպք վարողների մասնակցությամբ: Նույն օրը հյուրերը եղան նաև Վանաձորի Գուգարք համաբուժարանում՝ հանդիպելով երեխաների և դեռահասների սոցիալական և առողջապահական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների հետ, եղան Ազգային վիճակագրական ծառայության Լոռու մարզային ծառայությունում:
Հունիսի 11-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Ստեփանավան՝ հանդիպումներ ունենալով Վորլդ վիժն կազմակերպության մարզային գրասենյակի, «Լիարժեք կյանք» հկ-ի, «Արաբկիր» հիմնադրամի, ԱՌՆԱՊ-ի ներկայացուցիչների հետ, այնուհետև անցկացրեցին աշխատանքային քննարկում միջոլորտային համագործակցության վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24