Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամության հիմնախնդիրները օրակարգային են
01.06.2015
Լոռու մարզպետարանի դահլիճում փոխմարզպետ Արսեն Դարբինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը:
Այս տարվա գարնանը ՀՀ կառավարությունում ՀՈՒԱ հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի և ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկված աշխատանք¬ների մասին տեղե¬կատվություն տրամադրեց hանձնաժողովի քարտուղար, առողջապա-հության և սոցիալական ապահովության վարչու¬թյան սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա նաև խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2016 թվականը ՀՈՒԱ համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու մասին` շահագրգիռ կառույցների կողմից ակնկալելով առաջարկությունների ներկայացում նպատակամետ միջոցառումների վերաբերյալ:
ՀՈՒԱ հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ, «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը խոսեց Ստեփանավան քաղաքում ամառային ներառական ճամբարի կազմակերպման և Բոչիա մարզախաղի առաջնության նախապատրաս¬տական աշխա¬տանք¬ների մասին, ակնկալելով հասարակական կառույցների ակտիվ մասնակցությունը: Այս տարի ևս չորս հերթափոխով ամառային ճամբարում կհանգստանան ու կկազդուրվեն մի քանի տասնյակ հաշմանդամ և դեռահասներ կարիքավոր ընտանիքներից: Ս. Մաղաքյանն իր երախտագիտությունը հայտնեց առանձնապես «Վալլեքս» խմբի ընկերության ղեկավարությանը Լոռու մարզպետի հորդորմամբ ճամբարին ֆինանսապես սատարելու համար: Խթանելով հաշմանդամություն ունեցող պատանիների ու երիտասարդների ներգրավվածությունը սպորտային միջոցառումներում` այս տարվա հուլիսի 16-17-ին «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը «Հաշմանդամություն ունեցող լոռեցի երիտասարդները` սպորտի և առողջ ապրելակերպի ջատագովներ» ծրագրի շրջանակներում ( ֆինանսական աջակից ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարություն) նախաձեռնում է ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում Բոչիա մարզախաղի բաց առաջնություն, որին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող երիտասարդներ՝ նաև Արցախից և Ռուսաստանի Դաշնությունից:
Իրենց կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին տեղե¬կատվություն ներկայացրին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Վանա¬ձորի համայնքային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը, «Երուսաղեմի սուրբ Ղազարի Օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ժակլին Հեքիմ¬յանը, «Օրրանի» Վանաձորի «Գրիգորյան կենտրոնի» տնօրեն Մարիամ Մանուչարյանը:
Հանձնաժողովի նիստի ավարտին ներկայացվեցին հաշմանդամների պարագաների ձեռքբերման հետ կապված հիմնահարցեր: Մասնավորապես՝ Սպիտակում բնակվող լսողական սարքի կարիքավոր հաշմանդամները դժվարություն են կրում կարիքավորության համապատասխան փաստաթղթի ձեռք բերման գործում: Մարզպետարանի աշխատակազմի առող¬ջա¬պա¬հության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը խոս¬տա¬ցավ կազմակերպել նրանց բուժզննությունը «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:
Շնորհակալական խոսքեր հնչեցին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինության (տնօրեն Վարդան Աբովյան) և բուժանձնա¬կազմի (բժիշկներ՝ մարզի գլխավոր անեսթեզիոլոգ Արթուր Սիմոնյան, գլխավոր վիրաբույժ Գագիկ Ղամբարյան, դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Պապյան) հասցեին, որոնց շնորհիվ 2015թ. հունվար-ապրիլ ամիսներին «Օրրանի» Վանաձորի «Գրիգորյան կենտրոնի» 6-16 տարեկան դեռահասների շրջանում իրականացվեց բուժհետազոտություն, կատարվեց 5 երեխաների անվճար վիրահատություն: